Կարևոր իրադարձություններ

Յուրի Ջորկաեֆին Հայաստանում որևէ մեկը չնկատեց. «Հրապարակ»

10 Հոկտեմբեր, 2015 07:38
 Յուրի Ջորկաեֆին Հայաստանում որևէ մեկը չնկատեց. «Հրապարակ»

Լեւոն Մարտիրոսյանը տարակուսած է, որ օրեր շարունակ ինքն ուղեկցում էր Յուրի Ջորկաեֆին, սակայն Հայաստանում որեւէ մեկը չնկատեց դա, իսկ, ահա, 1-2 ժամ Քիմ Քարդաշյանի հետ ընթրեց` «մինչեւ հիմա չեն մոռանում, չեն մոռանում անգամ, որ նա հղիացել է Հայաստանում»: Մի «խամեմատեք»: «Ինչո՞ւ: Մենք, չգիտեմ, երբեւէ էլի կունենա՞նք Ջորկաեֆի նման աշխարհի չեմպիոն ֆուտբոլիստ, նա եկել էր Հայաստան, բայց չկար այն աժիոտաժը, ինչ Քիմի ժամանակ էր»: Կոպիտ դար է, կոպիտ բարքեր… Իսկ ո՞ւր տարաք Ջորկաեֆին: «Ամեն տեղ, ի դեպ, ինքը Հայաստանին լավ ծանոթ էր, բազմիցս է եղել այստեղ, նրան հրավիրել էր ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը. նրանք ընկերներ են: Ես էլ մեծ հաճույք ստացա նրանց հետ շփումից, ուղեկցումից: Ջորկաեֆը մեծ հայրենասեր է, եկել էր Հայաստան՝ բարեգործական ծրագրերով»: Հետաքրքիր է, ինչո՞ւ են դրսի հայտնիների հետ հենց Ձեզ «դնում»: «Չեն դնում, ես «կամավոր» եմ աշխատում եւ մեծ բավականություն ստանում այդ «աշխատանքից»»:

 

Լրահոս

Դիտել ավելին