Կարևոր իրադարձություններ

Ջրի փոխարեն՝ գինի. աշխարհի ամենաանսովոր աղբյուրը

09 Հոկտեմբեր, 2015 22:38
Ջրի փոխարեն՝ գինի. աշխարհի ամենաանսովոր աղբյուրը

Bodegas Irache իսպանական գինեգործական ընկերությունը աշխարհում հայտնի է դարձել իր գինու աղբյուրով՝ հայտնում է kulturologia.ru-ն:

Bodegas Irache գինու գործարանը գտնվում է Այեգի փոքր ավանում, որը կառուցվել է 1891 թվականին, իսկ խաղող մշակել են դեռևս 12-րդ դարից:

Գինու աղբյուրը հայտնվել է ավելի ուշ՝ 1991 թվականին: Այդ աղբյուրից կարող է գինի խմել յուրաքանչյուր ցանկացող: Բավական է սեղմել պատի վրայի կոճակը, և գինին կլցվի բաժակի մեջ: Կողքին գտնվում է նաև ջրի աղբյուր: Իսկ ովքեր ցանկանում են իրենց հետ գինի տանել, հնարավորություն ունեն այն գնել ճանապարհից:

Աղբյուրը աշխատում է ամեն օր՝ առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 8-ը:

Винный фонтан в Италии: чудеса да и только!

Из фонтана течет не вода, а вино

 

Լրահոս

Դիտել ավելին