Կարևոր իրադարձություններ

Շվեյցարիայում արտադրել են աշխարհի ամենաբարդ մեխանիզմն ունեցող ժամացույցը

09 Հոկտեմբեր, 2015 21:33
Շվեյցարիայում արտադրել են աշխարհի ամենաբարդ մեխանիզմն ունեցող ժամացույցը

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ շվեյցարական ժամացույցներ արտադրող Vacheron Constantin ընկերությունը ստեղծել է աշխարհի ամենաբարդ ժամային մեխանիզմն ունեցող խրոնոգրաֆը։ Ժամացույցն անվանվել է Reference 57260։

Անվանումը խորհրդանշական է, քանի որ նա կարող է իրականացնել հենց 57 բարդ գործառույթ։ Ժամացույցի կառուցվածքը բաղկացած է 2826 փոքր դետալներից։ Ժամացույցը պատրաստվել է անհատական պատվերով։ Մեխանիզմի բարդությունը առաջին հերթին բացատրվում է պատվերի առանձնահատկությամբ։

Պատվիրատուն մասնավորապես պահանջել է, որ ժամացույցը երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան ժամը 8-ը չարձակի որևէ ձայն, ինչպես նաև ունենա ցերեկվա ու գիշերվա ցուցիչներ, օրացույց, եղանակային և այլ ցուցիչներ։

 

Լրահոս

Դիտել ավելին