Կարևոր իրադարձություններ

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել զորամասը թողած քաղաքացին

09 Հոկտեմբեր, 2015 21:00
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել զորամասը թողած քաղաքացին

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Կարեն Ղ.-ն, ով հունիսի 12-ից ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասի մեղադրանքով: 

 

Լրահոս

Դիտել ավելին