Կարևոր իրադարձություններ

Կիտրոնի դիետա

09 Հոկտեմբեր, 2015 19:44
Կիտրոնի դիետա

 

 

Կիտրոնը պարունակում է ճարպերի քայքայմանը նպաստող նյութեր, որոնք օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Կիտրոնաթթուն արագացնում է նյութափոխանակությունը և նվազեցնում քաղցի զգացողությունը։

Կիտրոնի մեջ պարունակվող պեկտինը կարգավորում է շաքարի մակարդակը, իսկ վիտամին С-ն բարձրացնում է իմունիտետը։ Այն մաքրում է արյունը և ավիշները, լավացնում է նյութափոխանակությունը, որն ուղղակիորեն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։
Կիտրոնային դիետան նախատեսված է 14 օր։ Այն շատ հեշտ է, քանի որ սննդի ռեժիմը գրեթե չի խախտվում։ Միակ սահմանափակումն այն է, որ հարկավոր է քիչ օգտագործել ալյուրից պատրաստված կերակուր և շաքար։ Հարկավոր է ուտել չափավոր, ոչ շատ։

Կիտրոնային դիետայի բաղադրատոմսը
Ամեն առավոտ պետք է ջրին խառնած կիտրոնի հյութ խմել, որից հետո բերանը ողողել 1 բաժակ ջրում 1 թեյի գդալ լուծած սոդայի լուծույթով։ Դա հարկավոր է թթուն չեզոքացնելու համար, որպեսզի այն չվնասի ատամի էմալը։Կարելի է տարվա մեջ մի քանի անգամ կրկնել։ Իսկ ավելի լավ է գարնանը և աշնանը։

1-ին օր – 1 լիմոնի հյութ + 1 բաժակ ջուր
2-րդ օր – 2 լիմոն ՝ 2 բաժակ ջուր
3-րդ օր –3 լիմոն՝ 3 բաժակ ջուր
4-րդ օր – 4 լիմոն՝ 4 բաժակ ջուր
5 -րդ օր – 5 լիմոն՝ 5 բաժակ ջուր
6 -րդ օր – 6 լիմոն՝ 6 բաժակ ջուր

7 -րդ օրը 3 լիմոնի հյութը խառնել 3 լիտր ջրին, ավելացնել 1 գդալ մեղր և աստիճանաբար խմել ողջ օրվա ընթացքում։
Յոթ օրից հետո լիմոնի քանակը սկսում է պակասել։ 

8 -րդ օր - 6 լիմոն՝ 6 բաժակ ջուր
9 -րդ օր – 5 լիմոն՝ 5 բաժակ ջուր
10-րդ օր – 4 լիմոն՝ 4 բաժակ ջուր
11-րդ օր – 3 լիմոն՝ 3 բաժակ ջուր
12-րդ օր – 2 լիմոն ՝ 2 բաժակ ջուր
13-րդ օր – 1 լիմոնի հյութ + 1 բաժակ ջուր
14-րդ օր – քամել 3 լիմոն և խառնել 3 լիտր ջրին, ավելացնել 1 գդալ մեղր և աստիճանաբար խմել ողջ օրվա ընթացքում։

Սոված լինելու դեպքում 1-2 բաժակ ջուր շատերը կարող են խմել, իսկ դրանից ավելին, արդեն դժվար է։ Եթե դուք միանգամից չեք կարող այդքան շատ լիմոնաջուր խմել, ապա կարելի է այդ չափաբաժինը բաժանել 2-3 մասի։ 
Հյութն անհրաժեշտ է խմել ուտելուց մեկ ժամ առաջ։

 

Լրահոս

Դիտել ավելին