Երևանի Ամիրյան 26 հասցեում կիսակառույց ինքնաշեն վերելակի ընկնելու հետևանքով տուժած քաղաքացին այս պահին գտնվում է թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես տեղեկացրին թիվ 1 կլինիկական հիվանդանոցից, գլխավոր բժիշկն այս պահին տուժածի մոտ է: Այլ մանրամասներ հիվանդանոցից չհաղորդեցին:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 9-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) արտաքին ինքնաշեն վերելակը պոկվել եւ ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկական մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատ: