Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանի առևտրի կենտրոնը փակվել է. Armtimes.com

09 Հոկտեմբեր, 2015 18:54
Ծառուկյանի առևտրի կենտրոնը փակվել է. Armtimes.com

 Armtimes.com-ի փոխանցմամբ՝ հայ-բելառուսական «ԱրԲե» առևտրի կենտրոնի Պարոնյան փողոցի մասնաճյուղը փակվել է: Էլիտար շենքի առաջին հարկում գտնվո տարածքի սեփականատերերը այժմ նոր վարձակալներ են փնտրում: Սա Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ի բիզնեսն է՝ բելառուսական «ԲելԳոսՊիշչեպրոմ» կոնցեռնի հետ համատեղ:

Հայ-բելառուսական առևտրի կենտրոնը Գագիկ Ծառուկյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անձնական և բիզնես կապերի արդյունքում է ստեղծվել: Իսկ Պարոնյան մասնաճյուղը բացվել է 2013 թվականի մայիս ամսին, Բելառուսի նախագահի՝ Հայաստան կատարած այցի օրերին: Հիշեցնենք, որ Լուկաշենկոն ժամանել էր հատուկ իր ընկեր Գագիկ Ծառուկյանի միջոցներով Աբովյանում կառուցած եկեղեցու բացման արարողությանը:

Հեռախոսազրույց ունեցանք «ԱրԲե»-ի մի քանի ներկայացուցիչների հետ: Սակայն որևէ մեկը հանձն չառավ մեկնաբանել առևտրի կենտրոնի Պարոնյան մասնաճյուղի փակման պատճառները:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին