Կարևոր իրադարձություններ

Գիտնականները խոստացել են խոզի օրգանները պիտանի դարձնել մարդուն փոխպատվաստելու համար

09 Հոկտեմբեր, 2015 18:27
Գիտնականները խոստացել են խոզի օրգանները պիտանի դարձնել մարդուն փոխպատվաստելու համար

Popular Science-ի փոխանցմամբ՝ ամերիկացի գիտնականները խոստացել են խոզի օրգանները պիտանի դարձնել մարդուն փոխպատվաստելու համար։ Նրանք CRISPR/Cas9 գենային ինժեներիայի նոր մեթոդի օգնությամբ վերափոխել են խոզի սաղմում բազում գեներ, ինչը հեշտացրել է նրանց օրգանների փոխպատվաստումը մարդու օրգանիզմում։

Այդ բացահայտման մասին ԱՄՆ ԳԱԱ-ի սեմինարի ժամանակ հայտարարել է ծագումնաբան Ջորջ Չերչը։ Չերչը Հարվարդի համալսարանի աշխատակից է և eGenesis կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիրներից մեկը։ Նա ընդհանուր առմամբ վերափոխել է 62 գեն, ինչը գրեթե 10 անգամ ավելի, քան դա հաջողվել է մյուս գիտնականներին։

 

Լրահոս

Դիտել ավելին