Կարևոր իրադարձություններ

Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը

09 Հոկտեմբեր, 2015 14:55
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը տրվել է «Թունիսում ազգային երկխոսության քառյակ» կազմակերպությանը։ Այդ մասին Օսլոյում հայտարարել է Նորվեգական Նոբելյան մրցանակի կոմիտեի նախագահ Կասի Կալուման Ֆիվեն։

Մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ մրցանակը շնորհվել է 2011 թվականի հեղափոխությունից հետո Թունիսում բազմակարծ ժողովրդավարության ստեղծման հարցում կազմակերպության ունեցած դերակատարության համար։

Կազմակերպությունը ստեղծվել է 2013 թվականին, երբ ժողովրդավարացման գործընթացները հայտնվել էին սպառնալիքի տակ՝ կապված քաղաքական սպանությունների ալիքի ու սոցիալական ելույթների հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին