Մարկ Ցուկերբերգը Facebook-ը կներմուծի միանգամից վեց նոր կոճակ` էմոջիներ: Ստանդարտ լայքին կավելացվի «սեր», «ծիծաղ», «ուրախություն», «տխրություն», «ջղայնություն» և «զարմանք» կոճակները:
Նոր կոճակները սկզբում կանցնեն փորձարկման շրջան: Նորության առաջին գնահատողները կլինեն Իռլանդիայի և Իսպանիայի բնակիչները: Նրանց էկրաններին էմոջիները արդեն կհայտնվեն վաղն առավոտից: