Կարևոր իրադարձություններ

Սեպտեմբեր ամսին «114» թեժ գծին ստացվել է 2841 զանգ

09 Հոկտեմբեր, 2015 13:30
Սեպտեմբեր ամսին «114» թեժ գծին ստացվել է 2841 զանգ

2015 թվականի սեպտեմբերինՀՀ աշխատանքի ևսոցիալական հարցերինախարարության «114» Թեժգիծ ծառայության միջոցովստացվել է 2841 զանգ:

 

Ստացված զանգերից 1057-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 824-ը՝ նպաստների, որից՝ 623-ը՝ ընտանիքի անապահովության, 54-ը՝ երեխայի խնամքի: 127 զանգ ստացվել է կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (31), ավանդի փոխհատուցման (138) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Սեպտեմբեր ամսին ստացվել է 23 բողոքորից 6–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 3-ը՝ Սոցիալական ծառայություններիտարածքային գործակալություններին, 2-ը՝ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին,,իսկ 12-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացելիսկ լրացուցիչուսումնասիրություն պահանջող մյուսհարցերին համապատասխան ընթացք է տրվել:

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

Լրահոս

Դիտել ավելին