Կարևոր իրադարձություններ

Որտե՞ղ է աճում ադամի խնձորը

18 Հունիս, 2016 20:16
Որտե՞ղ է աճում ադամի խնձորը

Ադամի խնձորը նարնջագույն մակլյուրիայի պտուղն է: Մակլյուրան մինչև 20 մետր բարձրության և մեկ մետր տրամագծով խոշոր ծառ է` խիտ պսակով և վառ կանաչ տերևներով: Ծառն աճում է Միջին Ասիայում, Ղրիմում և Կովկասում: Ծագումով Հյուսիսային Ամերիկայից է:

Ադամի խնձորը կոչում են նաև չինական (հնդկական) նարինջ: Խոշոր պտուղ է` 15 սմ տրամագծով, կնճռոտ կանաչա-նարնջագույն կեղևով, որ ձևով և գունավորմամբ նման է նարնջի: Թունավոր է: Փորձերով ապացուցված է, որ պտղի հյութը ճնշում է քաղցկեղի բջջիջները:

Պաշտոնական բժշկությունն այս ծառը բավականաչափ չի ուսումնասիրել, սակայն հիշատակվում է որպես արժեքավոր, օգտակար նյութերի աղբյուր: Դանակով կտրելիս` արտազատվում է կպչուն հեղում` կաթնային հյութը, որով ներծծված են բույսի բոլոր հատվածները: Պտուղը հարուստ է ճարպաթթուներով, կիտրոնաթթվով և այլ օգտակար նյութերով: Սակայն մակլյուրայի ամենաարժեքավոր նյութը ֆլավոնոիդ միացություններն են, որոնք շատ արդյունավետ կարող են կիրառվել սրտանոթային հիվանդությունների բուժման նպատակով:

Ժողովրդական բժշկության մեջ մակլյուրայի կաթնային հյութն օգտագործում են բազմաթիվ մաշկային հիվանդությունների, այդ թվում` մաշկի քաղցկեղի բուժման, ռադիկուլիտի, ռևմատիզմի, պոլիարտրիտի, հիպերտոնիայի և հեմորագիկ պաթոլոգիաների դեպքում: Ադամի խնձորն ուտելի չէ:

Որտե՞ղ է աճում ադամախնձորը

 

Լրահոս

Դիտել ավելին