Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական զինուժը կրակել է Կոթի գյուղի վրա

31 Հոկտեմբեր, 2015 23:42
Ադրբեջանական զինուժը կրակել է Կոթի գյուղի վրա

Aravot.am-ի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի վրա:

Կոթեցիներն ասացին, որ գնդակներ են ընկել Շահնազար Շահնազարյանի առանձնատան տարածքում, այլ տեղերում:

Ադրբեջանական գնդակոծության վտանգի պատճառով այսօր՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան կարճ ժամանակով փակվել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը, եւ մեքենաների երթեւեկը կատարվել է սահմանագոտին շրջանցող, Հարսնաքարով ձգվող ճանապարհով:

Բաղանիս-Ոսկեպար հիմնական ավտոճանապարհի դեմ-դիմաց ադրբեջանական զինուժը կատարում է դիրքերի ամրացում, շարունակում ռազմական նշանակություն ունեցող, հողաշեն ճանապարհի շինարարությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին