Գերմանական Lufthansa և ֆրանսիական Air France ավիաընկերությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել իրենց մարդատար ինքնաթիռների թռիչքները Սինա թերակղզու երկնքում` մինչև ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության A321 ինքնաթիռի Եգիպտոսում վթարի պատճառների պարզվելը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ, որոշ ԶԼՄ-ներ տեղեկություն են տարածել, որ ինքնաթիռին հարվածել է զենիթային հրթիռը, որն իբր թե արձակվել է ահաբեկիչների կողմից։ Սակայն, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այդ տեղեկությունները հավաստի չի համարել:
«Ըստ ներկա պահին առկա տվյալների` հիմնված եգիպտական կողմի հետ մեր աշխատանքային շփումների վրա, այն տեղեկությունը, թե ինքնաթիռին հարվածել են, չի կարելի հավաստի համարել»,- ասվում է հաղորդագրությունում: