Կարևոր իրադարձություններ

Պան Գի Մունը կոչ է արել մանրակրկիտ ուսումնասիրել Եգիպտոսի ավիավթարը

31 Հոկտեմբեր, 2015 22:16
Պան Գի Մունը կոչ է արել մանրակրկիտ ուսումնասիրել Եգիպտոսի ավիավթարը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել մանրակրկիտ հետաքննել Եգիպտոսոմ ռուսական ինքնաթիռի վթարը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: «Ես տեսել եմ հայտարարությունն այն մասին, որ դրա պատասխանատվությունը կրում է ԴԱԻՇ-ը: Ով էլ արած լինի, դա բացարձակապես անընդունելի հանցագործություն է: Եվ ես շատ խիստ կերպով դատապարտում եմ այդպիսի դաժան հանցագործությունը»,- ասել է նա մեկնաբանելով այն հայտարարությունը, որ ինքնաթիռը կարող է խոցված լինել ահաբեկիչների կողմից: Պան Գի Մունը խորը ցավակցություն է հայտնել Ռուսաստանին և զոհվածների ընտանիքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին