Կարևոր իրադարձություններ

«Վիքիպեդիա»-ն հեռացրել է ադրբեջանցի կեղծ հերոսի մասին հոդվածը

31 Հոկտեմբեր, 2015 22:33
«Վիքիպեդիա»-ն հեռացրել է ադրբեջանցի կեղծ հերոսի մասին հոդվածը

«Վիքիպեդիա»-ն հեռացրել է ադրբեջանական կեղծ հերոսի մասին տեղեկատվությունը: Հոդվածը եղել է Ախմեդ Ջեբրաիլովի մասին, ով ներկայացվել է որպես ««մարդ-լեգենդ», Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական դիմադրության շարժման գործիչ, Շարլ դե Գոլի ընկեր, ԽՍՀՄ-ում և Ադրբեջանում հերոսացված զինվոր»:< /p>

«Վիքիպեդիա»-ի ադմինիստրատորը, ամփոփելով չորսամյա մասշտաբային քննարկումները, իր որոշումը հիմնավորել է հետևյալ կերպ. «Հոդվածը հիմնված է հազարավոր աղբյուրների վրա, որոնք նորմալ պայմաններում կհամարվեին վստահելի աղբյուր, սակայն նրանք հակասում են միմյանց, հակասում են պատմական փաստերին և առողջ բանականությանը: Այդ հոդվածը գրված է «Վիքիպեդիա»-ի կանոնների խախտմամբ: Հոդվածում առկա փաստերի իսկությանը մենք չենք կարող վստահել»:

Այսպիսով` վերջակետ դրվեց «Վիքիպեդիստներ»-ի հսկայածավալ հետաքննությանը, որի ընթացքում ներգրավված էին բազմաթիվ արխիվային նյութեր, մասնագիտացված կազմակերպություններ և Ռուսաստանի ու Ֆրանսիայի գիտնականները: Տքնաջան աշխատանքի արդյունքում հօդս ցնդեց խորհրդային ժամանակաշրջանի ամենահիշվող միֆերից մեկը:

 

Լրահոս

Դիտել ավելին