Կարևոր իրադարձություններ

Խանջյան փողոցում «Մերսեդեսը» բախվել է թունելի պատին ու կողաշրջվել

31 Հոկտեմբեր, 2015 21:22
Խանջյան փողոցում «Մերսեդեսը» բախվել է թունելի պատին ու կողաշրջվել

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 31-ին ժամը 06.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում` Մանկավարժական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես C-180» մակնիշի 34 PQ 102 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվելով թունելի պատին` կողաշրջվել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին՝ 1982 թ. ծնված Գ. Շ.-ին, ով հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Լրահոս

Դիտել ավելին