Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին

31 Հոկտեմբեր, 2015 19:58
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ցավակցական հեռագիր է հղել. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր վշտով տեղեկացանք Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող «Կոգալիմավիա» ավիաընկերության ինքնաթիռի կործանման ողբերգական լուրի մասին, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ, և խնդրում եմ փոխանցել մեր վշտակցությունը և զորակցությունն ավիավթարում զոհվածների հարազատներին և մերձավորներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին