Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 2-ից 6-ը Երևանում կանցկացվի թվով 9-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» -ը

31 Հոկտեմբեր, 2015 20:27
Նոյեմբերի 2-ից 6-ը Երևանում կանցկացվի թվով 9-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» -ը

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Երևանում նոյեմբերի 2-6-ը  կանցկացվի հերթական՝ թվով 9-րդ  «ՆԱՏՕ-ի շաբաթ» -ը: Միջոցառումների մեկնարկը կտրվի նոյեմբերի 2-ին Երևանի պետական համալսարանի գրադարանում լուսանկարների ցուցահանդեսի բացմամբ՝ նվիրված Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությանը:

Նոյեմբերի 3-ին, ժ. 11:00-ից 12:00-ը Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակում կանցկացվի հանդիպում լրագրողների հետ՝ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության թեմայով: Նույն օրը՝ ժ. 15:00-ին ՀՀ ԱԳՆ շենքում կկայանա Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար ավանդական հեռուստակամուրջը:

Նոյեմբերի 4-ին տեղի կունենա «Կիբեր անվտանգության իրազեկում» թեմայով աշխատաժողով՝ կիբեր անվտանգության ոլորտի փորձագետների համար:

Նոյեմբերի 4-ից 6-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում կկայանա հանրային սեկտորում գործադիր առաջնորդությանը նվիրված աշխատաժողով:

Նոյեմբերի 5-ին տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության ֆոնդի գրասենյակի համատեղ աշխատաժողովը` նվիրված ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի իրականացմանը:

Նոյեմբերի 6-ին Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի կունենա հանդիպում Համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին