Կարևոր իրադարձություններ

Porsche-ն շուկայից հետ է կանչում մոտ 60 հազար ավտոմեքենա

31 Հոկտեմբեր, 2015 19:44
Porsche-ն շուկայից հետ է կանչում մոտ 60 հազար ավտոմեքենա

Գերմանական Porsche ավտոընկերությունը որոշել է շուկայից հետ կանչել ամբողջ աշխարհում մոտ 60 հազար Macan S և Macan Turbo ապրանքանիշների ամենագնացներ: Այս մասին հայտնում է n-tv ինտերնետ-պորտալը՝ հղում անելով ընկերության պաշտոնական ներկայացուցչին:

Հաղորդվում է, որ այդ քայլը պայմանավորված է վառելիքի մատակարարման համակարգում ոչ բավարար հերմետիկությամբ: Գերմանիայում հետ կկանչվի 3641 ավտոմեքենա:

Ավտոընկերության տեղեկությամբ՝ թերությունը հաճախորդներին չի կարող պատճառել ուղղակի վնաս, սակայն այն կարող է առաջացնել վառելիքի արտահոսք: Ուստի Porsche-ն ավտոտերերին խորհուրդ է տալիս սրահում վառելիքի հոտի դեպքում անմիջապես դադարեցնել մեքենայի շահագործումն ու դիմել ընկերության մոտակա սպասարկման կենտրոն:

 

Լրահոս

Դիտել ավելին