Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ մասնագետները կազմել են 116 քաղցկեղածին նյութերի ցանկը

31 Հոկտեմբեր, 2015 19:24
ԱՀԿ մասնագետները կազմել են 116 քաղցկեղածին նյութերի ցանկը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները հայտնել են, որ ապուխտը, համբուրգերներն ու նրբերշիկները նույնքան քաղցկեղածին են, որքան ծխախոտը, ասբեստն ու մկնդեղը: Վերջերս ԱՀԿ 22 փորձագետներ կազմել են քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացնող մթերքների ու նյութերի նոր ցանկ: Այդ նպատակով նրանք ուսումնասիրել են մսի ու քաղցկեղի կապի վերաբերյալ 800 հետազոտություն՝ գրում է health.obozrevatel.com-ը:

Մասնագետները նշում են, որ օրական նույնիսկ 50 գրամ վերամշակված միսը՝ օրինակ նրբերշիկը, 18 տոկոսով բարձրացնում է քաղցեղի զարգացման հավանականությունը: Ավելին՝ իրենց հաշվետվության մեջ մասնագետները «հնարավոր քաղցկեղածին» են կոչել կարմիր միսը՝ նշելով, սակայն, որ կարմիր մսի մեջ կան նաև օգտակար նյութեր (պրոտեիններ, երկաթ, վիտամին Բ 12):

Քաղցկեղածին նյութերի ցանկը ներառում է բոլորին վաղուց հայտնի ռիսկի գործոններ, օրինակ ծխելը, պասիվ ծխելը, ոգելից խմիչքը, ասբեստը, մկնդեղը և այլն:

 

Լրահոս

Դիտել ավելին