Կարևոր իրադարձություններ

Ինչու է փոխվել Մուշեղ Մխիթարյանի պաշտպանը

09 Հոկտեմբեր, 2015 11:16
Ինչու է փոխվել Մուշեղ Մխիթարյանի պաշտպանը

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի շահերն այսուհետ ներկայացնելու է Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

Մուշեղ Մխիթարյանի նախկին պաշտպան, Հանրային պաշտպանի  գրասենյակի փաստաբան Արտակ Գարոյանը Shabat.am-ին փոխանցեց, Մուշեղի պաշտպանի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ինքը պարզապես դուրս է գալիս Հանրային պաշտպանի գրասենյակից:

«Դա շուտվանից պլանավորված որոշում է եղել իմ կողմից: Այսուհետ զբաղվելու եմ մասնավոր պաշտպանությամբ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս` 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Դեպքի առիթով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Մեղադրանք է ներկայացված 20-ամյա Մուշեղ Մխիթարյանին, նա կալանավորված է: 

 

Լրահոս

Դիտել ավելին