Կարևոր իրադարձություններ

Բուխարեստի ակումբում պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան

31 Հոկտեմբեր, 2015 19:00
Բուխարեստի ակումբում պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների կամ վիրավորների թվում հայեր չկան: Այս մասին «Թվիթեր»-ում գրառում է արել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: «Համաձայն առկա տեղեկատվության` Ռումինիայում տեղի ունեցած ողբերգության զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ չկան»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Բուխարեստի ակումբներից մեկում` Colectiv-ում, հոկտեմբերի 30-ին ռոք համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունից և դրա հետևանքով առաջացած հրդեհից մահացել է 27 մարդ, վիրավորվել` 184-ը: Վիրավորներից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են: Պայթյունի ժամանակ ակումբում եղել է մոտ 400 մարդ: Նշվում է, որ վիրավորների մեծ մասը 18-25 տարեկան են: Նրանցից ոմանց մոտ այրվել է մարմնի 70-80 տոկոսը:

 

Լրահոս

Դիտել ավելին