Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսի աղետը խոշորագույնն է ռուսական ավիացիայի պատմության մեջ

31 Հոկտեմբեր, 2015 18:50
Եգիպտոսի աղետը խոշորագույնն է ռուսական ավիացիայի պատմության մեջ

Եգիպտոսում «Airbus» ռուսական ինքնաթիռի վթարը խոշորագույնն է ռուսական ավիացիայի պատմության մեջ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Նախնական տվյալներով` վթարի հետևանքով զոհվել է 224 ուղևոր: Կենդանի չի մնացել ոչ մի ուղևոր:

Նախկինում եղած ամենախոշոր ավիավթարը տեղի է ունեցել 1985թ-ին: Այն ժամանակ Ուչկուդուկում էր ընկել  «Аэрофлот»-ի ինքնաթիռներից մեկը, որի հետևանքով զոհվել էր 200 մարդ:

Բացի այս երկու ավիավթարներից, ռուսական ավիացիայի պատմության մեջ չի գրանցվել այլ խոշոր վթար, որի հետևանքով զոհվել է 200 և ավելի մարդ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին