Կարևոր իրադարձություններ

Չինաստանում շինության փլուզման հետևանքով զոհվել է 17 մարդ

31 Հոկտեմբեր, 2015 18:41
Չինաստանում շինության փլուզման հետևանքով զոհվել է 17 մարդ

BBC-ի փոխանցմամբ՝ Չինաստանի Հենան նահանգում փլուզվել է երկհարկանի շինություն, ինչի հետևանքով զոհվել է 17 և վիրավորվել է 23 շինարար։ Հայտնում են պետական ԶԼՄ-ները։ Բժիշկները հայտնել են, որ տուժածներից 9-ի վիճակը ծանր է։

Շինության փլատակներից անվնաս դուրս են բերել 40 մարդու։ Ներկայումս տարվում է հետաքննություն՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզելու համար։ Այս միջադեպը հավանաբար վերստին կբարձրացնի Չինաստանում շենքերի հուսալիության հարցը։

 

Լրահոս

Դիտել ավելին