Կարևոր իրադարձություններ

Շաբաթը մայրաքաղաքի կյանքում բավականին ակտիվ էր

31 Հոկտեմբեր, 2015 18:07
Շաբաթը մայրաքաղաքի կյանքում բավականին ակտիվ էր

Մարիա Բարաղամյանն իր ֆեսբուքյան էջում գրում է. 

Հատուկ իմ ֆեյսբուքյան ընկերների համար,

Շաբաթը մայրաքաղաքի կյանքում բավականին ակտիվ էր. կառանձնացնեմ հետևյալ կարևորագույն թեմաները՝
1. 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի շրջանակում բացվեց հերթական բնակելի շենքը, այս անգամ՝ Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան 16 հասցեում, որի շրջանակում 100 ընտանիք ստացավ բնակարան: Ծրագիրը շարունակական է լինելու և մինչև տարեվերջ, ըստ քաղաքապետի, ևս երկու շենք է շահագործման հանձնվելու:
2. Մայրաքաղաքում բացվեց Խուլերի առցանց աջակցման կենտրոնը, որը շուրջ 650 խուլերի հնարավորություն կտա շուրջօրյա գործող ծառայության շնորհիվ ստանալ անհրաժեշտ օգնություն: Այս ծրագիրը քայլ է դեպի ավելի մատչելի միջավայր ունենալուն:
3. Նոյեմբերի 14-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային աշնանային ծառատունկը, ինչին ընդառաջ բնապահպանության վարչությունը գույքագրում է չոր և տապալման վտանգ ներկայացնող ծառերը: Այդ ծրագրով էր պայմանավորված Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայում 6 չորացած բարդիների հատումը, որոնք ըստ մասնագետների ցանկացած պահի կարող էին շրջվել մեքենաների կամ անցորդների վրա:
4. Շարունակվում է Երևան քաղաքի և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների համագործակցության ծրագիրը. այս շաբաթ Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունն այցելեց ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի միջնակարգ դպրոց /դպրոցին տրամադրվեցին դահլիճի նստարաններ, դասասեղաններ, գրատախտակներ, շինանյութ` դպրոցի խորդանոցի վերանորոգման աշխատանքները կազմակերպելու համար/, իսկ Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունն այցելեց Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղ /գյուղի դպրոցին նվիրել են երաժշտական տեխնիկա/:
5. «Երևան Սիթի Տուր» կազմակերպվեց հ. 29 ավագ դպրոցում սովորող սիրիահայ աշակերտների համար:
6. Շարունակվում են «Կարմիր բլուր» հնավայրի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները. հնավայրի հարակից զբոսայգին ամբողջությամբ կահավորվել է նստարաններով, մանկական խաղերով, աղբամաններով, զրուցատաղավարով: 
7. Ավարտվել և ամփոփվել է Երևանի վթարային շքապատշգամբների նորոգման 2015թ. ծրագիրը, որի շրջանակում այս տարի նորոգվել է 317 վթարային պատշգամբ: Ծրագիրը իրականացվում է ամեն տարի:

 

Լրահոս

Դիտել ավելին