Կարևոր իրադարձություններ

Տեղի ունեցավ ՌԱԿ-ի ընդհանուր պատգամավորական ժողովը

31 Հոկտեմբեր, 2015 16:18
Տեղի ունեցավ ՌԱԿ-ի ընդհանուր պատգամավորական ժողովը

Այսօր 31.10.2015թ. Երևանում, Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Ռամկավար Ազատական Կուսակցության II-րդ (23-րդ) Ընդհանուր Պատգամավորական ժողովը, որին մասնակցում էին ՀՀ մարզային ակումբներից և շրջանակներից ընտրված 105 պատգամվորներից 97-ը:

Մասնակցում էին նաև սփյուռքից ժամանած հյուրեր ՌԱԿ նեկայացուցիչներ՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լիաբանանից, Եգիպտոոսից, Իրաքից և Հունաստանից:

Պատգամավորական ժողովը ընդունեց նախկին ատենապետի և Հանրապետական վարչության անդամների հրաժարականը, որից հետո ընտրվեց համագումարի նախագահություն և հաստատվեց օրակարգ:

ՌԱԿ Հանրապետական վարչության գործունեության հաշվետվությամբ հանդես եկան ատենապետ Հակոբ Ավետիքյանը և նախկին վարչության այլ անդամներ:

Համագումարը ընդունեց մի շարք բանաձևեր այդ թվում նաև սահմանադրության բարեփոխումների հանրաքվեյի կապակցությամբ: Կուսակցության համագումարը իր անդամներին և համակիրներին կոչ արեց առաջիկա հանրաքվեյում կողմ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին:

Համագումարում ընտրվեց 20 հոգուց բաղկացած վարչություն և դիվանի կազմ:

Ռամկավար Ազատական Կուսակցության II-րդ (23-րդ) համագումարը ՌԱԿ ատենապետ ընտրեց Հակոբ Ավետիքյանին:

 

Լրահոս

Դիտել ավելին