Կարևոր իրադարձություններ

Էդեգորը ցանկանում է հեռանալ Ռեալից

31 Հոկտեմբեր, 2015 15:40
Էդեգորը ցանկանում է հեռանալ Ռեալից

Մադրիդի «Ռեալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը մտադիր է հեռանալ ներկայիս ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում,- այդ մասին տեղեկացնում է «Marca»-ն։

 
16-ամյա ֆուտբոլիստին հիմնական թիմի հետ մարզվելը բավարար չէ, եւ նա ցանկանում է մշտական խաղային պրակտիկա ստանալ Պրիմերայում։ Այդ պատճառով նա մտադիր է ձմռանը վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ։ Երիտասարդ ֆուտբոլիստը վստահ է, որ «Ռեալի» երկրորդ թիմն իր մակարդակը չէ։
 
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն ընթացիկ մրցաշրջանում Էդեգորին խաղալու ընդամենը երկու հնարավորություն է տվել։
 

Լրահոս

Դիտել ավելին