Կարևոր իրադարձություններ

ՀԵԱԽ-ը՝ ԱՊՀ երկրների երիտասարդական հասարակական միավորումների առաջնորդների հանդիպմանը (լուսանկարներ)

31 Հոկտեմբեր, 2015 13:46
ՀԵԱԽ-ը՝ ԱՊՀ երկրների երիտասարդական հասարակական միավորումների առաջնորդների հանդիպմանը (լուսանկարներ)

Հոկտեմբերի 27-30-ը Մոսկվայում կայացավ ԱՊՀ երկրների երիտասարդական հասարակական միավորումների առաջնորդների հավաքը, որին մասնակցում էին շուրջ 60 երիտասարդներ: Ծրագրին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (ՀԵԱԽ) ներկայացնում էր Եվա Գրիգորյանը: Հավաքը կազմակերպվել էր ԱՊՀ գործադիր կոմիտեի աջակցությամբ գործող Ռուսաստանի երիտասարդական միավորումների ազգային խորհրդի, ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով զբաղվող խորհրդի և Ռուսաստանի ԿԳՆ համատեղ ջանքերով:

Հավաքի գլխավոր նպատակն էր Ազգային երիտասարդական ասոցիացիաների կոնֆեդերացիայի ստեղծումը: Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի ներկայացուցիչը հանդես եկավ կոնֆեդերացիայի ստեղծման ձևաչափի վերաբերյալ առաջարկով, որը դրական արձագանք ստացավ մասնակիցների կողմից և այժմ գտնվում է քննարկման փուլում:

Հավաքի ընթացքում տեղի ունեցավ լիագումար նիստ` «ԱՊՀ.երեկ, այսօր, վաղը.ժողովուրդների պատմությունը» խորագրով: Այնուհետև կլոր սեղանի շուրջ քննարկումներ եղան հետևյալ 3 աշխատանքային խմբերում`

«Երիտասարդության հումանիտար համագործակցությունը», «Ժամանակակից մեդիան երիտասարդության համագործակցությունում«, «Հայրենական մեծ պատերազմի դասերը. հաղթանակի 70 տարին»: Քննարկումներ անցկացվեցին նաև միջազգային երիտասարդական նախագծերին տրվող ֆինանսական օժանդակության, երիտասարդների համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Ծրագրի ավարտին տեղի ունեցավ աշխատանքային խմբերում կատարված քննարկումների արդյունքների ամփոփում:

Հավելենք, որ այս օրերին Մոսկվայում զուգահեռ ընթանում էր նաև ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը, այդ իսկ պատճառով հավաքի մասնակիցների հետ ևս անցկացվեց համատեղ նիստ:

 

Լրահոս

Դիտել ավելին