Արցախի Հանրապետությանվարչապետ ԱրայիկՀարությունյանը հոկտեմբերի 31-ին մասնակցել է կառավարությանաշխատակազմի կողմիցհանրապետությանհամայնքներիղեկավարների համարկազմակերպվող հերթական՝ութերորդ դասընթացի փակմանարարողությանը: Այս մասին հայտնում է ԱՀ կառավարությանաշխատակազմիտեղեկատվության ևհասարակայնության հետկապերի բաժինը:
Վարչապետն իր խոսքումհամոզմունք է հայտնել, որհամայնքապետները կիրառելուեն ստացած գիտելիքներն իրենց հետագա աշխատանքում՝բարձրացնելով ՏԻՄ-երի գործառութային արդյունավետությունը: Նաանդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմիններիդերակատարությանը պետության զարգացմանգործում՝մատնանշելով առկա խնդիրներն ու բացթողումները:
«Արդյունավետ կառավարում իրականացնելը կախված է նաև ձեր աշխատասիրությունից: Բացի դասընթացի ընթացքում ձեռքբերած գիտելիքների կիրառումից,կարևոր է նաև, որ հետևողական լինեք ձեր աշխատանքում»,- ընդգծել է վարչապետը:
Ա. Հարությունյանը հաջողություն է մաղթել դասընթացին մասնակից համայնքների ղեկավարներին և նշել, որկառավարությունը պատրաստակամ է իրլիազորությունների շրջանակներում առավելագույնս նեցուկ կանգնելու տեղականինքնակառավարման համակարգի զարգացմանը և ամրացմանը: