Կարևոր իրադարձություններ

Ավստրալիան առաջարկել է անօրինական ներգաղթյալներին Ղրղըզստան վտարել

31 Հոկտեմբեր, 2015 12:39
Ավստրալիան առաջարկել է անօրինական ներգաղթյալներին Ղրղըզստան վտարել

Ավստրալիայի իշխանությունները սկսել են քննարկել մոտ 1500 անօրինական ներգաղթյալների Միջին Ասիա, մասնավորապես՝ Ղրղըզստան ուղարկելու հնարավորության հարցը: Այս մասին հայտնում է Australian թերթը:

Ավստրալիայում 2013թ. իշխանության գլուխ գալուց անմիջապես հետո Լիբերալ-Ազգային կոալիցիայի կառավարությունը սկսել է կիրառել բաց օվկիանոսում անօրինական միգրանտներով նավերը գրավելու և նրանց ուժով հետ վերադարձնելու պրակտիկան: Իսկ այն փախստականներին, որոնց հաջողվել է հասնել Ավստրալիայի ափերին, տեղափոխել են Պապուա-Նոր Գվինեա և խաղաղօվկիանոսյան փոքր Նաուրու պետություն:

Այդ քաղաքականությունն առաջացնում է աճող քննադատություն ինչպես Ավստրալիայում, այնպես էլ՝ ՄԱԿ-ի և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների շրջանում, սակայն կառավարությունը շարունակում է վստահորեն պնդել, որ այն օտարերկրացիները, որոնք փորձում են անօրինականորեն հասնել Ավստրալիա, երբեք այնտեղ չեն ապրի:

 

Լրահոս

Դիտել ավելին