Կարևոր իրադարձություններ

Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ինքնաթիռն այսօր առավոտյան կորել է. ինքնաթիռը կործանվել է. այնտեղ եղել է 217 ուղևոր

31 Հոկտեմբեր, 2015 12:20
Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ինքնաթիռն այսօր առավոտյան կորել է. ինքնաթիռը կործանվել է. այնտեղ եղել է 217 ուղևոր

Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող Airbus-321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Ռուսական ավիացիայի աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

Ինքնաթիռն անհետացել է Կիպրոսի տարածքում թռիչքից 23 րոպե անց: PressTV-ն հաղորդել է, որ Sky News Arabia-ի տվյալներով ինքնաքթիռը կործանվել է: Հաղորդվում է, որ ինքնաթիռը պատկանել է «Կոգալիմավիա» ավիաընկերությանը:

Ռուսական ուղևորափոխադրող ինքնաթիռի մասերը հայտնաբերվել են Եգիպտոսի Սինայի թերակեղզու կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է« Յոում7» պորտալը:

Պորտալի տեղեկություններով Եգիպտոսի անվտանգության ուժերը շրջափակման են առել ինքնաթիռի կործանման վայրը, Սինայի հյուսիսում գտնվող էլ-Արիշ քաղաքից դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության 20 մեքենա:

Եգիպտական ՄԵՆԱ-ի հաղորդմամբ Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը չեղյալ է հայտարարել բոլոր ծրագրված այցերը Սինայի թերակղզում ռուսական քաղաքացիական ինքնաթիռի կործանման հետ կապված: Նա հայտնել է, որ իրադրությունը վերցնում է իր անձնական վերահսկողության տակ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին