Կարևոր իրադարձություններ

Հայ պաշտոնյաներից ով ում խնամին է (լուսանկարներ)

31 Հոկտեմբեր, 2015 11:23
Հայ պաշտոնյաներից ով ում խնամին է (լուսանկարներ)

Հարուստն ամուսնանում է հարուստի հետ, պաշտոնյայի զավակը մեկ այլ պաշտոնյայի զավակի հետ. ճիշտ է, սա օրինաչափություն չէ, սակայն տարածված երեւույթ է։

Հայ պաշտոնյաներից շատերը իրար խնամիներ են. շատ դեպքերում քաղաքականության մեջ նրանք հակառակ բեւեռներում են գործում։

Wnews.am-ը ներկայացնում է խնամի պաշտոնյաներին։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամիական կապի մասին գիտեն բոլորը։ Հաճախ այս հանգամանքը շահարկվում է նրանցից երկուսի դեմ։

Հովիկ Աբրահամյանի որդի, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն ամուսնացած է Գագիկ Ծառուկյանի դստեր Էմմայի հետ։

Untitled-81411

10462842_104161023255677_3926507474868930952_n

էմմա

Լուսանկարում Էմմա Ծառուկյանը, Արգամ Աբրահամյանը, նրանց դուստրը, վարչապետի կինն ու վարչապետն են։

11391230_104161039922342_67000844720471617_n

Վարչապետի կինը, թոռնուհին եւ Արգամ Աբրահամյանը

Գագիկ Ծառուկյանը խնամի է նաեւ պատգամավոր Մուրադ Գուլոյանի հետ. վերջինիս որդի՝ Աբովյանի նախկին քաղաքապետ՝ այժմ Կոտայքի մարզպետ Կարեն Գուլոյանն ամուսնացած է Գագիկ Ծառուկյանի մյուս դստեր հետ։

Gagik_Carukyanմուրադ

1387451976-67-520x375

Կարապետ Գուլոյանը

Գագիկ Ծառուկյանը խնամիական կապի մեջ է նաեւ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ։ Վերջինիս որդին ամուսնացել է Գագիկ Ծառուկյանի դստեր հետ։

12065965436_641438ab00_b-600x401

Անդրանիկ Մանուկյանն ու Գագիկ Ծառուկյանը

Մյուս խնամիական զույգը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու պատգամավոր Գրիգորի Մարգարյանն են (Բելաջիոյի Գրիշ)։

Վերջինիս դուստրն ամուսնացած է Սամվել Ալեքսանյանի եղբորորդու հետ։

53694231528881379326282

Սամվել Ալեքսանյանի քույրն էլ պատգամավոր Կորյուն Նահապետյանի կինն է։

Koryun-Nahapetyan

 

Կորյուն Նահապետյանը

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի աներորդին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսինն է։

UnknownՍերժ-սարգսյան

կսկ

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանն ամուսնացել է ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանի դստեր հետ:

Badalyan-Varm142848441234

սեդրակ Ay2sd9fgB3ehVQcTcXzK9sZA5b

Սեդրակ Քոչարյանն ու Զարուհի Բադալյանը

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին ամուսնացել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի քրոջ դստեր հետ:

arm137959910968arm143280564456

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Վարդանյանի որդին ամուսնացել է ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի դստեր հետ:

3_Aghvan_Hovsepyan_PanArmNushikyan

 

ՀՀԿ խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի կինը ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի քույրն է:

15_09-patgamavorner

10321585_706187566104058_6938516810635308544_o

Աշոտ Աղաբաբյանի ընտանիքը

 

Լրահոս

Դիտել ավելին