Կարևոր իրադարձություններ

Պենտագոնի ղեկավարը չի բացառել Սիրիա հավելյալ ուժեր ուղարկելու հնարավորությունը

31 Հոկտեմբեր, 2015 11:01
Պենտագոնի ղեկավարը չի բացառել Սիրիա հավելյալ ուժեր ուղարկելու հնարավորությունը

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը չի բացառել ուրբաթ Սիրիա հավելյալ ուժեր ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ «Մենք կշարունակենք փոփոխություններ անել և հենվել այն մեթոդների վրա, որոնք աշխատում են»,- նշել է նախարարը, ով այժմ աշխատանքային այցով Ալյասկայում է։ «Մենք մտածում ենք նոր ուղիներ և զարգացնում նոր հնարավորություններ՝ ունակ և շահագրգիռ ուժերի աջակցման համար, որոնց վերաբերյալ մենք խորհուրդ ենք տալիս նախագահին»,- ասել է նա։ Քարթերը նաև նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ուսումնասիրել դերը, որը կխաղա Սիրիա ուղարկվող հատուկ ջոկատը։

 

Լրահոս

Դիտել ավելին