Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունը

31 Հոկտեմբեր, 2015 10:55
Մեկնարկել է ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունը

Երևանի «Սպիտակ» մարզաառողջարարական համալիրում մեկնարկել է ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում է 6 թիմ՝ «Նեպտուն», «Դելֆին», «Տիտան», «ORWP-Երևան», «Արմադա», «Արմադա-2»:

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

«Մեր նպատակը փոքր երեխաներին ջրագնդակին ավելի մոտեցնելն է: Ցավոք, ջրագնդակը Հայաստանում ճանաչված մարզաձև չէ: Մեր երկրի բնակչության 80 տոկոսը չգիտի լողալ: Եթե մարզվում են ջրագնդակով, ապա առաջինը լողալ են սովորում: Ջրագնդակ մարզաձևում երեխաների ֆիզիկական զարգացումը շատ ավելի բարձր է: Իսկ թե ինչու չի զարգանում ջրագնդակը Հայաստանում, դա նրանից է, որ մենք չունենք բազա: Նույնիսկ ջրի համար գումար ենք վճարում»,-ՀԱՕԿ լրատվության բաժնի լրագրողի հետ զրույցում ասել է Հայաստանի ջրագնդակի դաշնության նախագահ Ռուբեն Հակոբյանը:

Ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունը կավարտի նոյեմբերի 1-ին:

Լուսանկարը՝ armnoc.am-ի

 

Լրահոս

Դիտել ավելին