Կարևոր իրադարձություններ

Տխուր ավանդույթն այս անգամ էլ չխախտվեց

09 Հոկտեմբեր, 2015 10:12
Տխուր ավանդույթն այս անգամ էլ չխախտվեց

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները հավատարիմ մնալով  Ֆրանսիայի ընտրանու հետ հանդիպումներում վաղուց ձևավորված տխուր ավանդույթին, անցկացրած 5-րդ խաղում էլ պարտություն կրեցին: Ընդ որում այս անգամ մեր հավաքականը մրցակցին զիջեց ավելի խոշոր՝ 0:4 հաշվով:

Դա ֆրանսիացիների հետ հանդիպումներում գրանցված խոշոր հաշվով 2-րդ պարտությունն էր: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի 14-ին մրցակիցների միջև Երևանում կայացած ընկերական մրցախաղում ֆրանսիացիները 3 անպատասխան գնդակ էին խփել:

Ֆրանսիացիների հետ անցկացրած 5 հանդիպումներից 4-ում մեր ֆուտբոլիստներին չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը: Միայն 1999թ. սեպտեմբերի 8-ին Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում են (2:3) մեր ֆուտբոլիստները գրավել ֆրանսիացիների դարպասը: Գոլերի հեղինակներ են դարձել Կարապետ Միքայելյանն ու Արմեն Շահգելդյանը (11մ):

Այսպիսով, Հայաստանի հավաքականը ֆրանսիացիներին 5 հանդիպումներում պարտվել է 2:14 ընդհանուր հաշվով: Ավելի անհաջող մեր ընտրանին հանդես է եկել միայն իսպանացիների դեմ՝ բոլոր 6 խաղերում էլ պարտվելով 1:16 ընդհանուր հաշվով:

Ֆրանսիան մեկն է այն 17 հավաքականներից, որոնց հետ անցկացրած բոլոր հանդիպումներում էլ ՀՀ հավաքականը պարտվել է: 

Armsport.am-ը ներկայացնում է այդ հավաքականների հետ հանդիպումների ընդհանուր վիճակագրությունը:

 

Խ

Հ

Ո

Պ

Գ

Մ

1.Իսպանիա

6

0

0

6

1:16

0

2.Ֆրանսիա

5

0

0

5

2:14

0

3.Գերմանիա

3

0

0

3

2:15

0

4.Բոսնիա

2

0

0

2

1:6

0

5.Թուրքիա

2

0

0

2

0:4

0

6.Հոլանդիա

2

0

0

2

0:3

0

7.Իռլանդիա

2

0

0

2

1:3

0

8.Չիլի

1

0

0

1

0:7

0

9.Մարոկկո

1

0

0

1

0:6

0

 

 

Լրահոս

Դիտել ավելին