Կարևոր իրադարձություններ

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողներին

09 Հոկտեմբեր, 2015 10:06
ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողներին

Հոկտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ավանդական այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողներին` դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձել Արցախի դիվանագիտական գործունեության առանձնահատկություններին։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը գոհունակությամբ է նշել երկու հայկական պետությունների միջև արտաքին քաղաքական ոլորտում համագործակցության բարձր մակարդակը, ընդգծելով համակարգված աշխատանքների կարևորությունը` համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծման գործում։ Կարեն Միրզոյանը պատասխանել է նաև ուսանողների բազմաթիվ հարցերին միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին