Կարևոր իրադարձություններ

Ինչպիսի՞ տղամարդիկ կարող են գերել Նանե Արզումանյանին

31 Հոկտեմբեր, 2015 00:30
Ինչպիսի՞ տղամարդիկ կարող են գերել Նանե Արզումանյանին

Wnews.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Նանե Արզումանյանի սիրտն ազատ է, սակայն նրան գրավելը հեշտ չէ. հաղորդավարուհին, ով բավականին ակտիվ է Facebook-ում, նշում է, որ անծանոթների նամակներին չի պատասխանում։

Շատերին անկեղծացնող հաղորդավարուհին Wnews.am-ին տված հարցազրույցում ինքն անկեղծացավ։

նան

-Ի՞նչը քեզ կարող է երջանկացնել, ինչի՞ պակաս ունես քո կյանքում։

-Երջանիկ լինելու համար մադուն շատ քիչ բան է անհրաժեշտ, երևի թե ամեն ինչում ունենալ փոխադարձության զգացում: Ինձ երջանկացնում է այն հանգամանքը, երբ մտքերս թղթին եմ հանձնում, իսկ առհասարակ, մշտապես իմ ներսում ունեմ կիսատության զգացողություն, որովհետև գտնվում եմ ծնողներիցս հեռու: Հաճախ, ուղղակի աշխատանքից հետո ուզում եմ վերադառնալ տուն և զգալ մայրիկիս և հայրիկիս ջերմությունը, սակայն տարածությունն այսօր հաղթում է:

նանե

-Ծնունդով Գորիսից ես, ինչպե՞ս է ստացվել, որ տեղափոխվել ես Երևան և արդյո՞ք ընտանիքդ հեշտ ընդունեց հաղորդավարուհի դառնալու որոշումդ:
-2006 թվականին ընդունվել եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ինչն էլ եղել է տեղափոխմանս պատճառը: Դպրոցական տարիներից, լինելով կազմակարեպված բոլոր միջոցառումների հաղորդավարուհին, երևի թե ծնողներս արդեն սովորել էին ինձ այդպիսին տեսնել: Եղբայրս լինելով շատ խիստ հասկացավ, որ բժշկուհու մասնագիտությունն ինձ համար չէ: Հիմա ինձ համար հպարտություն է, երբ ծնողներս, քույրս և եղբայրս մշտապես կրկնում են , որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել: Եթե կրկին ծնվեի` կընտրեի նույն մասնագիտությունը, որովհետև այն ինձ ապրեցնում է:

11049561_944676382235969_3924449227823345712_n
-Դու ինքնավստահ մարդու տպավորություն ես թողնում, իրականում այդպե՞ս է, ինչի՞ց կարող ես բարդույթավորվել։
-Ուրախ եմ ինքնավստահ տպավորվելու համար, բայց իրականում խայտառակ շատ են բարդույթներս: Ես կարող եմ միանգամից բարդույթավորվել, երբ մնում եմ չհասկացված: Չեմ սիրում, երբ խոսում են ոչ ցիվիլ թեմաներից և այսօրվա շատ աղավաղված երևույթներ կարող են լինել բարդույթավորման պատճառ:

11219526_944676395569301_1335388317140403549_n
-Ֆեյսբուքում բավականին ակտիվ ես եւ վստահ ենք, որ շատ նամակներ ես ստանում։ Ո՞րն է եղել արական սեռի ներկայացուցչի կողմից քեզ ուղարկված ամենահետաքրքիր նամակը։ Ի՞նչ էր գրված։
-Կարծում եմ բնական է, որ արական սեռի ներկայացուցիչներից յուրաքանչյուր աղջիկ ստանում է բամաթիվ և բազմաբովանդակ նամակներ, երևի պատասխանս հիմա տարօրինակ կլինի, բայց սա ինձ համար հատուկ սկզբունք է «Ֆեյսբուքով» ինձ ուղղված նամակներն անգամ չեմ ընթերցում: Սա ինձ համար տիրույթ է, որտեղ նամակների բաժնում շփվում եմ միայն ինձ ծանոթ մարդկանց հետ:

1977414_944676328902641_239024753798098530_n
Արդյո՞ք Նանե Արզումանյանի սիրտը զբաղված է:
-Ասում են` կյանքում հասնում ես հաջողության այն ժամանակ, երբ ունենում ես մեկին, ում հետ կարող ես խոսել ամեն ինչի մասին, ինչպես ինքդ քեզ հետ: Ես դեռ լռության դաշտում եմ:
-Ինչպիսի՞ն պետք է լինի այն տղամարդը, ով կկարողանա գերել քեզ:
-Լինի տղամարդ, ով կկարողանա հստակորեն խոսքի և գործի սահմանը գծել և ունենա ասելիքով լի հոգի:

12191709_944676525569288_6528022786678021626_n
Ի՞նչը կարող է տղամարդու մեջ քեզ հիասթափեցնել:

-Այն հանգամանքը, երբ աղջկա ուշադրության կենտրոնում լինելը կարող է նրա համար խանդի առիթ հանդիսանալ, շատախոսությունը և ոչ խնամված լինելը:
-Ինչի՞ ես պատրաստ հանուն սիրո:
-Երբ սիրեմ կպատասխանեմ այդ հարցին:

1460173_610310109005933_137156419_n
-Եթե կանգնես ընտրության առաջ ընտանիք կամ կարիերա, ո՞րը կընտրես:
-Կարծում եմ, որ իսկապես սիրելու և ճանաչելու դեպքում առաջանում է վստահություն, որը նման երկընտրանքի պատճառ չի ստեղծի: Այնուամենայնիվ, ինձ համար միշտ առաջնային տեղում է ընտանիքը:

946028_587213204648957_349176696_n

 

Լրահոս

Դիտել ավելին