Կարևոր իրադարձություններ

Գիտական բացառիկ փաստեր ալմաստի մասին, որոնք կհետաքրքրեն Ձեզ (լուսանկարներ)

30 Հոկտեմբեր, 2015 23:55
Գիտական բացառիկ փաստեր ալմաստի մասին, որոնք կհետաքրքրեն Ձեզ (լուսանկարներ)

Իսկ Դուք գիտե՞ք, որ ալմաստն այրվում է։

Այս զարմանալի փաստն ի հայտ է եկել գիտական փորձարկումներից մեկի ժամանակ։ 850-1000℃ ջերմաստիճանում այս անհավանական կարծր ապարը վերածվում է մաքուր ածխաթթու գազի՝ չթողնելով և ոչ մի մնացորդ։ Այս երևույթն առաջին անգամ ապացուցվել է 1694 թվականին, երբ իտալացի գիտնականներ Ջ. Ավերանին և Կ. Տարջոնին փորձում էին մի քանի փոքր ալմաստներից ձուլելով ստանալ ավելի մեծը։ Ընդ որում, մաքուր թթվածնով վառարանում ալմաստն այրվում է ավելի ցածր ջերմության դեպքում՝ մոտ 720-800℃ ՝ առաջացնելով գեղեցիկ կապույտ բոց։

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ թթվածնի անջատումով կարելի է ալմաստից ստանալ սովորական գրաֆիտ։ Դրա համար անհրաժեշտ է ընդամենն այն տաքացնել մինչև 2000℃։

Ալմաստի մասին այս փաստերը բազմաթիվ անգամներ ապացուցվել են տարբեր գիտնականների կողմից՝ սկզբում գործնականում, այնուհետև՝ գիտականորեն։

 

Լրահոս

Դիտել ավելին