Կարևոր իրադարձություններ

Հոգեբանական թեստ. Ընտրեք գույնն ու իմացեք Ձեր կյանքի մասին

30 Հոկտեմբեր, 2015 23:44
Հոգեբանական թեստ. Ընտրեք գույնն ու իմացեք Ձեր կյանքի մասին

InchUzem.am-ը գրում է.

Այս թեստ կազմողները հավաստիացնում են , որ այն ճշգրիտ է 90-95%-ով

Կապույտ
Այս տիպի մարդիկ հիմնականում համբերատար են, համառ և անչափ հանդուժող: Նոր գործ սկսել և ձեռքը թափ տալ ու ասել, որ ոչինչ չի ստացվելու, այս տեսակների համար չէ :
Նրանք քայլ առ քայլ գնալու են դեպի իրենց առջև դրված նպատակը , մինչև որ հասնեն դրան և շնորհիվ այդ բնավորության գծի նրանք լավ առաջնորդներ և հռետորներ են: Նրանց տեսակետից կյանքը հաջողված է այն ժամանակ, երբ ամեն ինչ գնում է իրենց ծրագրած պլանով : Կայունության այս սիրահարները փորձում են հաստատակամ մնալ մեկ անգամ իրենց իսկ կողմից ընդունված կանոններին : Նրանք սիրում են հավատարիմ մնալ իրենց համար ընդունելի այդ բոլոր կարծրատիպերին ու սխեմաներին և չեն սիրում ամեն տեսակ նորամուծություններ:

Կանաչ
Կանաչ գույնը համարվում է փոփոխականության և անկայունության խորհրդանիշ: Հիմնականում այս գույնը ընտրում են այն մարդիկ որոնք այդ պահին այնքան էլ գոհ չեն իրենք իրենցից և ցանկանում են ինչ-որ բան փոխել իրենց կյանքում: Նրանց կարգախոսն է « Ես բացակայում եմ այնտեղից ,որտեղ ամեն ինչ կա երջանկության համար, և ես պետք է անհապաղ գործեմ»: Հիմնական հատկանիշներն են ՝ հետաքրքրասիրությունը, համարձակությունը և սերը նորության հանդեպ : Նրանք ամբողջ սրտով փոփոխություններ են ցանկանում և սպունգի պես քաշում են բոլոր նոր գիտելիքները : Նրանք հենց որոշում են իրենց անելիքը, սկսում են անհապաղ գործել:

Նարնջագույն
Գարուն թե ամառ ,այս մարդիկ անկախ եղանակից միշտ կրում են առաջնորդի դիմակը: Դրանք պրագմատիկ և պատվախնդիր մարդիկ են : Նրանք հաշվենկատ են ,ամբիցիոզ. ոչ միայն գիտեն ,թե ինչ են ,ուզում այլ նաև գիտեն, թե ինչ միջոցներով կարող են հասնել իրենց ուզածին: Աշխատանքի վայրում կարող են շատ հաջող համոզել իրենց ղեկավարությանը, որ իրենք անփոխարինելի աշխատողներ են : Հիմնականում այս տեսակի մարդիկ միշտ երկու տեսակետ են ունենում՝ առաջինը` ոչ այնքան ճիշտ ,իսկ երկրորդը` իրենց անձնական :
Նրանք ուժեղ անհատականություններ են և վտանգավոր մրցակիցներ ,երբեմն կարող է թվալ, որ մրցակցության հատկանիշը իրենց հետ է ծնվել:

Կարմիր
Այս մարիկ ընդունակ են գթասիրտ և կարեկից լինել , ինչպես ոչ ոք : Այս տեսակի մարդիկ շատ հեշտությամբ կարող են իրենց պատկերացնել մեկ ուրիշի տեղը՝ հավասար կիսելով նրա հետ բոլոր ապրումներն ու վիշտը : Բարի են և հոգատար ,իրենց կարող են երջանիկ համարել միայն այն դեպխում, երբ իրենց շրջապատում ՝ հարազատների և ընկերների մոտ նույնպես ամեն ինչ կարգին է: Նախընտրում են կոնֆլիկտներ չունենալ իրենց շրջապատի հետ՝ հարթեցնելով բոլոր անախորժությունները : Երբեմն նրանց համար ավելի կարևոր է հանգստությունը, քան իրենց իսկ սեփական ճշմարտացիությունը, և դրա համար նրանք կարող են 100 դեպքից 99 – ը առաջինը իրենք գնալ փոխզիջման:

Դեղին
Դեղինի սիրահարները՝ առանձնահատուկ, ստեղծագործող, կրեատիվ անհատականություններ են : Նրանց համար չկան կարծրատիպեր և կանոններ : Նրանք ամեն ինչ անում են այնպես ,ինչպես իրենք են ցանկանում ՝ կայացնելով ոչ ստանդարտ որոշումներ: Այս տեսակի մարդիկ շատ հաճախ լինում են հմայիչ և խարիզմատիկ: Նրանք հեշտությամբ հունից կարող են դուրս գալ , իսկ նրանց տրամադրությունը կարող է տարադրամի կուրսից ավելի արագ փոփոխվել:
Հիասքանչ հռետորներ են , ովքեր իրենց մտքում ծագած առաջին իսկ գաղափարով պատարաստ են կիսվել բոլոր ցանկացողների և նույնիսկ չցանկացողների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին