Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ի օդուժը մեկ ամսում ԴԱԻՇ-ի 1623 օբյեկտ է ոչնչացրել. Ռուսաստանի ՊՆ

30 Հոկտեմբեր, 2015 21:36
ՌԴ-ի օդուժը մեկ ամսում ԴԱԻՇ-ի 1623 օբյեկտ է ոչնչացրել. Ռուսաստանի ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է մեկ ամսվա ամփոփիչ տվյալները` ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) օբյեկտներին ռուսական ինքնաթիռների հարվածելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

«Մեկ ամիս է անցել Սիրիայում ռուսական ավիախմբի գործողություններից ի վեր, և ժամանակն է որոշ ամփոփումներ իրականացնել: Մեկ ամսվա ընթացքում մեր ինքնաթիռները 1391 մարտական թռիչք են իրականացրել` ոչնչացնելով ահաբեկիչների 1623 օբյեկտ»,- հայտարարել է Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Անդրեյ Կարտապոլովը:

Կարտապոլովի խոսքերով` ոչնչացվել են կապի 249 կետ, նախապատրաստության 51 ճամբար, 35 գործարան ու արհեստանոց, 131 պահեստ, 371 հենակետ, 786 դաշտային ճամբարներ ու բազաներ:

 

Լրահոս

Դիտել ավելին