Կարևոր իրադարձություններ

«Գազպրոմ»-ը կարող է Իրանին գազ մատակարարել ադրբեջանական խողովակաշարով. SOCAR-ի նախագահ

30 Հոկտեմբեր, 2015 20:08
«Գազպրոմ»-ը կարող է Իրանին գազ մատակարարել ադրբեջանական խողովակաշարով. SOCAR-ի նախագահ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմ»-ը կարող է Իրանին վաճառած գազը ադրբեջանական խողովակաշարով փոխադրել։ Այդ մասին հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը։

Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմին դեռ որևէ մեկը չի դիմել այդ հարցով. «Նման առաջարկներ չեն եղել։ Մենք ձգտում ենք «Գազպրոմ»-ի հետ իրականացնել սվոփ գործողություններ»։

Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ» թերթը գրել է, որ «Գազպրոմ»-ը կարող է Ադրբեջանի տարածքով գազ մատակարարել Իրանին։ Թերթը պնդել է, որ նման համաձայնություն ձեռք է բերվել Թեհրանում երկու երկրների ներկայացուցիչների միջև բանակցությունների ժամանակ։

 

Լրահոս

Դիտել ավելին