Կարևոր իրադարձություններ

Կրեմլը հայտարարել է, որ Ասադի քաղաքական ապագան կախված է սիրիացիներից

30 Հոկտեմբեր, 2015 20:33
Կրեմլը հայտարարել է, որ Ասադի քաղաքական ապագան կախված է սիրիացիներից

Ռուսաստանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ Սիրիայում Բաշար Ասադի քաղաքական ապագան կորոշի Արաբական Հանրապետության ժողովուրդը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ասադի քաղաքական ապագան կարող են որոշել միայն սիրիացիները»,-ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  ԱՄՆ նախագահի վարչակազմը, պատրաստ է Բաշար Ասադին թողնել նախագահի պաշտոնում, քանի դեռ նոր ռեժիմի անցում չի կատարվել:

Հարկ է նշել նաև, որ տևական ժամանակ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարում էին, որ Ասադը չի կարողանա մասնակցել  քաղաքական անցումին, և պետք է անհապաղ հրաժարական տա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին