Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում և Արշակունյաց պողոտայում

09 Հոկտեմբեր, 2015 09:40
ՃՏՊ է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում և Արշակունյաց պողոտայում

Հոկտեմբերի 8-ին, ժամը 23.13-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Էթնա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի 88 UT 883 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնվ. 1990 թ.) բախվել է կայանած «Mercedes-Benz C 200» մակնիշի 34 CV 104 պ/հ (վարորդ՝ Գ. Մ., ծնվ. 1960թ.), «Chevrolet Aveo» մակնիշի 14 US 039 պ/հ (վարորդ՝ Հ. Ն., ծնվ. 1969թ.) և «Opel Astra» մակնիշի 34 PL 097 պ/հ (վարորդ՝ Ա. Հ., ծնվ. 1976 թ.) ավտոմեքենաներին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ. Մ.-ն և Ա. Ս.-ն տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել «Mercedes-Benz C 200» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում` պանթեոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող քաղաքացուն, ով տեղի ուժերով տեղափոխվել է հիվանդանոց. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ռենո» մակնիշի 055 QQ 02 պ/հ ամբարձիչը (վարորդ Ա. Մ.) և «Մերսեդես Վիտո» մակնիշի 036 LU 67 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Գ.):

Վրաերթի է ենթարկվել 1930 թ. ծնված Հ. Վ.-ը, ով մինչ հրշեջ-փրկարարերի կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տեղափոխվել է «Երևան» ԲԿ, որտեղ անցնելով համապատասխան հետազոտություն՝ դուրս է գրվել:

 

Լրահոս

Դիտել ավելին