Կարևոր իրադարձություններ

«ԻՊ»-ը Ռաքքայում փակում է կանանց կլինիկաները

30 Հոկտեմբեր, 2015 19:54
«ԻՊ»-ը Ռաքքայում փակում է կանանց կլինիկաները

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սիրիական Ռաքքա քաղաքում փակում է կանանց կլինիկաները, պատճառաբանելով, որ  տղամարդիկ չպետք է բժշկեն մահմեդական կանանց: 

Նշվում է որ «ԻՊ»-ի զինյալները Ռաքքայում  բռնաբարության բազմաթիվ դեպքերի հեղինակ են դարձել, անչափահաս աղջկներին ստիպել են ամուսնանալ իրենց հետ: Այդ ամենը տեղի կանանց առողջության վրա բացասաբար է անդրադարձել:

Ահաբեկիչները սպառնացել են տեղի բժիշկներին, գինեկոլոգներին, և  նրանք լքել են քաղաքը: Այս մասին գրում է Gazeta.ru -ն՝ հղում տալով The Independent-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին