Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ–ն կապահովի Թուրքիայի անվտանգությունը

09 Հոկտեմբեր, 2015 09:39
ՆԱՏՕ–ն կապահովի Թուրքիայի անվտանգությունը

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը և նրա թուրք պաշտոնակից Վեջդի Գոնուլը բանակցություններ են անցկացրել Սիրիայում իրավիճակի և «Իսլամական պետություն» խմբավոման դեմ պայքարի առնչությամբ։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

Նշվում է, որ Քաթերը հաստատել է ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի անխախտ դիրքորոշումը ապահովելու Թուրքիայի անվտանգությունը՝ կապված Ռուսաստանի կողմից վերջին շրջանում այդ երկրի օդային տարածքը խախտելու դեպքերի հետ։

Նախարարները նաև քննարկել են ԻՊ–ի դեմ պայքարում հետագա գործողությունները և այդ երկրի հարավային սահմանների անվտանգության ապահովումը, այդ թվում՝ զինյալների տարանցումը կանխելու միջոցառումները։

 

Լրահոս

Դիտել ավելին