Կարևոր իրադարձություններ

Ձիթապտուղն ազդում է արյան ճնշման վրա

30 Հոկտեմբեր, 2015 18:00
Ձիթապտուղն ազդում է արյան ճնշման վրա

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն դեղերը, որոնք պարունակում են ձիթապտղի ծառից ինչ-որ նյութեր, ազդում են արյան ճնշման վրա:

Ըստ գիտնականների հետազոտության՝ դեղերը, որոնք պարունակում են նյուրեր ձիթապտղի տերևներից, ճնշումն իջեցնում են: Այդ դեղերն ամրացնում են նաև արյան անոթների պատերը, նվազեցնում խոլեստերինի մակարդակը, որն էլ իր հերթին փոքրացնում է ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը:

Նշված եզրակացությունն արվել է բարձր արյան ճնշում ունեցող 180 կամավորների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում: Հիվանդների կեսին տվել են դեղեր, որոնք ձիթապտղի տերևներից բաղադրիչներ են պարունակում, իսկ մնացածին՝ ճնշման համար նախատեսված սովորական դեղամիջոցներ: Պարզվել է, որ երկու խմբի մոտ էլ նույն արդյունքներն են ստացվել:

Պետք է նշել, որ ձիթապտղի տերևների բաղադրիչներ պարունակող դեղերն ավելի նախընտրելի են, քանի որ չունեն կողմնակի ազդեցություն:

 

Լրահոս

Դիտել ավելին