Կարևոր իրադարձություններ

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է Շմայսի եղբոր անունը կրող դպրոցի տնօրենին

30 Հոկտեմբեր, 2015 17:20
Գալուստ Սահակյանը պարգեւատրել է Շմայսի եղբոր անունը կրող դպրոցի տնօրենին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր կրթության բնագավառում ունեցած վաստակի ու երկարամյա մասնագիտական գործունեության համար եւ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԺ պատվոգրով պարգեւատրել է Արմավիրի մարզի Այգեկ գյուղի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանին: 

ՀՀ ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ շնորհավորելով տիկին Արիստակեսյանին եւ կարեւորելով մանկավարժի դերը հայ իրականության մեջ՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ առանձնակի մոտեցում ունի մանկավարժների հանդեպ: Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է աջակից լինի ուսուցչին, քանի որ մանկավարժն է կարողանում ապագայի հորիզոններ կերտել եւ հասարակության ու պետության համար արժանի քաղաքացի պատրաստել:

Նշենք, որ լուսանկարում երեւում է ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Թե ինչ կապ ունի Շմայս մականունով հայտնի պատգամավորը այս միջոցառման հետ՝ կարելի է ենթադրել: Առաքել Մովսիսյանը Էջմիածին քաղաքից է: Դպրոցը, որի տնօրենին ԱԺ նախագահը պարգեւատրել է՝ Շմայսի եղբոր՝ Մուշեղ Մովսիսյանի անունով է: Մուշեղ Մովսիսյանը եղել է ԱԺ նախկին պատգամավոր, Այգեկի նախկին գյուղապետ: 2004-ին նա զոհվել է ավտովթարի հետեւանքով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին