Կարևոր իրադարձություններ

Տիգրան Մուկուչյանը «մթության քողի» տակ ժամանել է ԱԺ. «Հրապարակ»

09 Հոկտեմբեր, 2015 09:17
Տիգրան Մուկուչյանը «մթության քողի» տակ ժամանել է ԱԺ. «Հրապարակ»

Իշխանությունները սրընթաց նախապատրաստվում են հանրաքվեի անցկացմանը: Մի քանի օր առաջ «մթության քողի» տակ Ազգային ժողով է ժամանել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որն իրավական հարցերի հանձնաժողովում երկար մնալուց հետո նույնքան աննկատ հեռացել է: Ինչպես տեղեկացրին ԱԺ մեր աղբյուրները, նա պառլամենտ էր եկել՝ քննարկելու նույնականացման քարտեր ունեցող քաղաքացիների հանրաքվեի մասնակցության հարցը:

Այս պահի դրությամբ նրանք 500 հազարից ավելի են: Օրենքն այսօր թույլ չի տալիս, որ նրանք քվեարկեն, սակայն Մուկուչյանի այցի ընթացքում իրավական հարցերի հանձնաժողովում որոշում է կայացվել, որ վերջիններիս քվեարկելու իրավասություն կտրվի: Այդպե՞ս է, հարցրինք իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին: «Այո, նույնականացման քարտեր ունեցող  քաղաքացիները եւս Հայաստանի քաղաքացիներ են, առաջիկայում նրանց եւս թույլ կտրվի մասնակցել ընտրություններին, իհարկե` նաեւ հանրաքվեին»: Ի՞նչ եղանակով: «Օրենքի»: Ի դեպ, որքան էլ պարադոքսալ, օրենքի այդ նախագիծն ԱԺ-ին է ներկայացրել սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկած Տիգրան Ուրիխանյանը: Այդ նախագիծը կքննարկվի ԱԺ հաջորդ քառօրյայում, կասկած չկա, որ ՀՀԿ-ական մեծամասնությունը վազելով կողմ կքվեարկի դրա

 

 

Լրահոս

Դիտել ավելին