Կարևոր իրադարձություններ

«Թալիբանը» զինադադար է հայտարարել Աֆղանստանի երկրաշարժից տուժած շրջաններում

30 Հոկտեմբեր, 2015 16:20
«Թալիբանը» զինադադար է հայտարարել Աֆղանստանի երկրաշարժից տուժած շրջաններում

«Թալիբան» ծայրահեղական շարժումը հայտարարել է զինադադարի ռեժիմի սահմանման մասին շրջաններում, որոնք առավել շատ են տուժել հզոր երկրաշարժից: Պակիստանյան Geo TV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել աֆղանական թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը:

«Մենք զինադադար ենք հայտարարում և կրակի դադարեցման ռեժիմ ենք սահմանում Աֆղանստանի այն շրջաններում, որոնք առավել շատ են տուժել հզոր երկրաշարժից, և որոնց տարածքում հիմա որոնողա-փրկարարական աշխատանքներ են տարվում»,- ասել է նա:

Աֆղանական կառավարության կողմից դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի եղել: Հոկտեմբերի 26-ին Աֆղանստանում 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Ստորգետնյա ցնցման օջախը եղել է 212.5 կմ խորության վրա՝ Ժարմ քաղաքից 45 կմ հարավ-արևմուտք։ Ցնցումները զգացվել են հարևան Պակիստանում, Հնդկաստանում, Ղրզըզստանում, Ադրբեջանում և Ղազախստանում։

Աֆղանստանում զոհերի թիվը հասել է 120-ի, մոտ 600 մարդ տուժել է: Ամենաշատ զոհերը Պակիստանում են՝ 272 մարդ, տուժել է ավելի քան 2 100 հոգի:

 

Լրահոս

Դիտել ավելին